Ո՞վ կլինի հաջորդը...
Ասեկոսե
Արագածոտնի նորանշանակ ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն աշխատանքից ազատել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հավատարիմ մարդկանցից մեկին՝ Կարեն Տոնոյանին, ով համարվել է նախկին մարզպետի ամենավստահելի կադրերից մեկը: Ի դեպ, վերջինիս անունը մարզում այնքան էլ հաճելի պատմություններրի հետ չէր կապվում: Այս օրերին, սակայն ասում են, որ նորանշանակ մարզպետը չի բացառվում, որ կադրային փոփոխություններ կատարի նաեւ մարզպետարանի մի քանի վարչության պետերի մակարդակով, որոնցից մի երկուսը արդեն իսկ ՀՅԴ-ական մարզպետի «սրտով» չեն: