Ո՞վ կմտածեր, որ Զորի Բալայանին կպատասխանի Ռիչարդ Մորնինգսթարը
Ով կմտածեր, որ Զորի Բալայանին կպատասխանի Ռիչարդ Մորնինգսթարը: Ադրբեջանում ԱՄն դեսպանը: Որն ասել է` Ուորլիքը /այ մարդ, ոնց որ ասես` ում-աղիքը/` ԱՄՆ նոր համանախագահը, Արցախի մասին նոր իդեաներ է բերել տարածաշրջան, տվել Ալիեւին: Տեսանելի է, չէ՞. ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմը տարածվում է նաեւ Արցախի վրա, մեկը մյուսի ձեռքից փորձում է վերցնել «հսկիչ փաթեթը», որպեսզի տարածաշրջանի բանալին դիմացինի ձեռքում չհայտնվի: Ինչ վերաբերում է Մորնինգսթարի խորը լավատեսությանն , ապա` իզուր: Արցախի խնդիրն այս պահին տեղից շարժել ահնար է, ինչպես անհնար է եղել նախորդ քսան տարիների ընթացքում: Ասել ենք` բլից-կրիգն այս պահին ուղղակի անհնար է, վառոդի այնպիսի տակառում, ինչպիսին այս տարածաշրջանն է, միայն խելագարը բլից կրիգ կանի: Մնում է պայմանավորելը: Դե եթե կարող են ԱՄՆ-ն ու Ռուսիան պայմավորվել, էլ ինչ բլից-կրիգ: Եւ հետո` երբեք նրանք այս հարցում չեն կարող պայմավորվել. շահերը շատ-շատ են, Իրանն արթուն պահակի պես կանգնած է, իսկ Թուրքիան` միշտ կա ու կա: Հարգանքներիս հավաստիքը միստր Մորնինգսթար: Բարեւ ըրեք պարոն Ուոլիքին:
Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջից:
