Ո՞վ կղեկավարի ՔՊ-ն՝ Սասուն Միքայելյանի հրաժարականից հետո
«Հրապարակ»-ը գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու «Քաղպայմանագիր» կուսակցության համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։
Կանոնադրությունն է մշակվում, Լենա Նազարյանն աշխատում է քաղաքական գծի ու կոնցեպտուալ հարցերի վրա, Վահագն Հովակիմյանը` կառուցվածքի, մարզային կառույցներն են ձևավորվում, թարմացվում, ամեն ինչ զրոյից կազմավորվում է»: Մայիսին, երևի, Սասուն Միքայելյանը հրաժարական կտա, և կուսխորհուրդը ժամանակավոր կղեկավարի Սուրեն Պապիկյանը, մինչև նախնականով հունիսի 15-ին նշանակված համագումարը կայանա»:
Մանրամասները՝ թերթի համարում: