Ովքեր եւ ինչ նպատակ են հետապնդում ԱՀ նախկին նախագահների անունները շահարկելով
Այսօր մամուլը ողողված է լուրերով, առ այն, որ «Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետն են քաղաքական նոր ուժ ձեւավորում, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններին իշխանություն վերցնելու հայտ ներկայացնեն»:
Ինչքանո՞վ վերը նվշված լուրերը աղերս ունեն իրականության հետ, «Իրավունքը» փորձեց հետաքրքվել Արցախի իր վստահելի աղբյուրներից, որտեղից վերը նշված լուրերը որակեցին, որպես «բացարձակ սուտ»: Միառժամանակ, փաստելով, որ այ՛ո, երկու նախագահներն էլ` յուրաքանչյուրը իր տեղում ինչպես միշտ, հիմա առավել քան երբեւէ, շարունակում են գործել ի նպաստ Արցախ աշխարհի, բայց նրամից եւ որեւէ մեկը, քաղաքականություն մտնելու հայտ չի պատրաստվում ներկայացնել` համենայնդեպս այս պահին նման բան չկա:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերը նշված լուրի շրջանառությունը կասկածելի է, եւ նպատակ ունի ներքին խռովություն մտցնել Արցախում: