Ովքե՞ր էին թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին
Կադրերում երևում է՝ ինչպես է ծեծկռտուքի ժամանակ իմքայլական Արտակ Մանուկյանը հետևից հարվածում Էդմոն Մարուքյանի գլխին։ Վայրկյաններ հետո աստիճաններից իջնում ու Մարուքյանին թիկունքից հարվածում է նույն խմբակցության անդամ Վահե Ղալումյանը։ Վերջինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր ու քավոր Հայկ Ղալումյանի եղբայրն է։
