Ո՞վքեր են, և ինչով են զբաղվում նորանշանակ փոխնախարարները. Հրապարակ
Հովիկ Աբրահամյանը երեկ 2 փոխնախարար է նշանակել՝ առողջապահության եւ տրանսպորտի ու կապի: Հերթական անգամ նշանակվել են հայտնի հայրերի զավակները կամ ազգականները: Ինչպես ամիսներ առաջ գրել էինք, առողջապահության փոխնախարար է նշանակվել ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Մուշեղ Միրիջանյանի որդին՝ Գագիկ Միրիջանյանը, ով վաղուց էր ձգտում այդ պաշտոնին: Ի դեպ, վերջերս հայր ու որդի Միրիջանյանները հայտնվել էին մամուլի ուշադրության կենտրոնում. տեղեկություններ կային, թե նրանք զբաղվում են շնամարտեր կազմակերպելով ու շան առուծախով: Տրանսպորտի փոխնախարար նշանակված Արամ Արսենյանն էլ «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի բարեկամն է, ում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով 2013թ. սեպտեմբերին փոխմարզպետի պաշտոնից ազատել է Տիգրան Սարգսյանը:
