Ովքեր են եղել Գյումրիում ավազակային հարձակում կատարողները
Գյումրիում այսօր զինված հարձակում է տեղի ունեցել. լրատվամիջոցներում շրջանառվող այս լուրը Fnews.am-ի հետ զրույցում հաստատեցին Շիրակի մարզի ոստիկանության հերթապահ մասից.«Դիմակավորված անձինք են եղել, ցանկացել են ավազակային հարձակում անել, մտել են տան անդմաներին կապկպել են, սպառնացել են, ու գումար պահանջել»,-ասաց հավելելով, որ դիմակավորված անձիք երկուսն են եղել: Թե ովքեր են եղել զինված հարձակվողները, նախաքննությունից ելնելով չեն կարող աել. «Շուտով ավելի մանրամասն հաղորդագրություն կտարածենք, ու այդ ժամանակ այլ մանրամասներ ևս կներկայացնենք»: Մեզ տեղեկացրեցին, որ դեպքը տեղի է ունեցել Ղուկասավան փողոցի տներից մեկի վրա: