Ովքե՞ր են օգտվում նոր Հայաստանի բյուջեից.lurer.com
Նոր Հայաստանում հաճախ ենք լսում «իրավիճակ է փոխվել» արտահայտությունը: Շատերի պատկարեցմամբ՝ իրավիճակի փոփոխությունն ազդել է հասարակական-քաղաքական գործընթացների որակի և բովանդակության վրա: Սակայն մեկ անձից կատարված պետական գնումների ցանկն ուսումնասիրելիս հասկանում ես, որ նոր Հայաստանում դեռևս կան ոլորտներ որտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես հին Հայաստանում էր:
Օրինակ, ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանը, որը ղեկավարում է հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի կադր համարվող, նախկինում կարկառուն հանրապետական, «Սարգսյանի հագով կարված» Սահմանադրության կնքահայր Հրայր Թովմասյանը գնումներ է կատարում ոչ ավել ոչ պակաս՝ մյուս կարկառուն հանրապետականից՝ Արկադի Համբարձումյանից, ով ավելի հայտնի է Դերժավայի Արկադ անունով: Իհարկե, խոսքը աստղաբաշխական գումարների մասին չէ, 180 հազար դրամով ՍԴ-ն Համբարձումյանին պատկանող Սլավ Մոթորսից գնել էավտոմեքենայի վերանորոգման ծառայություններ:Այստեղ ավելի ուշագրավ է սիմվոլիզմը, որ անգամ նոր Հայաստանում հանրապետականները չեն դադարում միմյանց «պադդեռժկա» անել:
մանրամասն՝lurer.com-ում: