Ովքե՞ր են «փայ մտնում» հանք շահագործողների հետ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ երբ որեւէ համայնքի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ են սկսվում, այդ համայնքի ղեկավարները պարտադիր «փայ են» մտնում հանք շահագործողների հետ: ըստ Այվազյանի՝ նույնիսկ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնումը ներկայում հնարավոր չէ, քանի որ «կողքի գյուղը» թույլ չի տալիս: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չհերքեց, որ նման խնդիր կա` հայտնելով, որ համայնքները բողոքում էին, որ իրենց հողերն են օգտագործում:
