1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ովքեր են «քրտինք» գողացողները, գործից չհասկացողներն ու նյութի մանյակները...

Աղքատ  ու  տխուր  բյուջե 

Եթե ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի համար հաջորդ տարվա բյուջեն «քրքաշ» բյուջե է և իրատեսական չէ, ապա տնտեսագետ, նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի համար դա ուղղակի տխուր եւ աղքատ բյուջե է: Fnews.am-ի հետ զրույցում տնտեսագետ Բոստանջյանն  ասաց.

-Կառավարությունն, ըստ էության, չի ցանկացել ամպագոռգոռ ու ականջահաճո հայտարարություններ անել 2016 բյուջեի մասով՝ փորձելով առավել պրագմատիկ եզրակացություններ տալ: 2014 թ. համար մենք ունեինք 3,7 մլրդ դոլարին համարժեք արտաքին պարտք, 2015 թ.՝ 4,4, իսկ հիմա նախատեսվում է 4,8 մլրդ դոլարին համարժեք դրամի պարտք: Պարտքը մեզ համար ստեղծում է լարված իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վաղը պետք է դա սպասարկենք: Այսօր արդեն 2016 թ. բյուջեում դրված է, որ 90 մլրդ դրամի չափով մենք մենակ արտաքին պարտքի տոկոսները պետք է մարենք, իսկ 90 մլրդը դառնում է 200 մլն դոլար: Իսկ այդ գումարով կարող էինք չափազանց մեծ ծրագրեր իրականացնել: Միայն այն, որ ոչ մի աշխատավարձ, ոչ մի կենսաթոշակ չի բարձրանալու, արդեն իսկ «չեպե» է՝ արտակարգ իրավիճակ: Բայց բոլոր դեպքերում, պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքերով, կարելի է դրա հետ համակերպվել, մի կերպ յոլա գնալ: Քանի որ մենք ուրիշների նման նավթ չունենք, որ ծախենք՝ ապրենք: Իսկ ինչ վերաբերում է կառավարման համակարգին, ապա այստեղ վիճակն առավել քան տխուր է:

-Այսինքն՝ այսօրվա կառավարման համակարգն իրեն սպառե՞լ է, ճիշտ հասկացա ՞:

-Ուրեմն սենց. էդ կառավարման մակարդակն ու դրա արդյունավետությունը, իմ համոզմամբ, շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: Եթե էդքան շնորհք ունենանք ու կարողանանք գոնե աստիճանաբար բարձրացնել կառավարման համակարգի որակը, ապա գուցե ինչ-ինչ տեղաշարժեր կգրանցվեն: Կարճ ասած՝ գործից պիտի հասկանան, էս երկիրը պտի սիրեն: Այլ ոչ թե մեր հաշվին հելնեն էս ու էն երկիր գնան: Ասենք՝ ծխախոտ վաճառողը, որ 10 դրամով օգուտ ա քաղում, ու իբր սոցիալական հարց լուծում, մարդը հոգի չի դնում, որ իր, իմ, քո, բոլորիս վճարած հարկերի հաշվին հելնեն՝ ստեղ- ընդեղ գնան: Չհաշված, որ փոքր ժամանակ տենց պրոբլեմներ են ունեցել:

-Պարոն Բոստանջյան, իսկ մի քանիսի անունը կտա ՞ք, որ մանուկ ժամանակներից այդպիսի պրոբլեմներ են ունեցել, ու հիմա էլ մեր հաշվին շարունակում են իրենց խրախճանքը՝չսիրելով իրենց հայրենիքը:

-Դու ինձ արի էդ դաշտ մի տար: Ես չէի ուզենա ձեր ասած ձեւով պատասխանեի, չնայած որ՝ մտքիս մեջ ունեմ իմ գնահատականը, մինչեւ անգամ ամեն մեկի կտրվածքով:

-Դե Ձեր մտքում մի պահեք, ասեք թող հանրությունն էլ ճանաչի օրվա «հերոսներին», եթե, իհարկե, մեկ առ մեկ չի հասցրել նրանց ճանաչելու…

-Էս պարագայում ավելի լավ է, կներեք համեստությանս համար, իմ նման երկիրը սիրեն, իմ նման ուրիշի քրտինքը չգողանան տանեն տուն, հասկանո՞ւմ ե՞ս: Հիմա ամեն շարժում համարյա թե դրանով է պայմանավորված: Հասկացա՞ր: Հիմի ես ի՞նչ կանգնեմ՝ ամեն մեկին ասեմ: Հետո տես. էդ նյութի վրա խփնվածությունը, մանյակահիվանդությունը, եթե կարծում ես, որ երջանկություն ա, ասեմ, որ էդ տենց չի: Որքան էլ որ ուզենաս խափնվես, որ հարստությունն ու ճոխ սպառումը երջանկության գագաթնակետն ա, ապա դա միայն փոքր ուղեղների մտածողություն է:

-Պարոն Բոստանջյան, իսկ այս դաժան իրականության պայմաններում, ըստ Ձեզ, ո՞րն է կատարյալ երջանկության բանաձեւը:

-Միայն ու միայն ներդաշնակությունը: Եթե անգամ մեծ վարձատրություններ էլ չունենաս, բայց ներդաշնակ լինես, դա արդեն բավարար պայման ա երջանիկ լինելու համար: Ինչի՞ են մեկ-մեկ ասում՝ սարի չոբանից երջանիկ մարդ չկա, որովհետեւ ինքը հանգամանքերի բերումով գտնվում է այնպիսի մի դաշտում ու իրավիճակում, որտեղ կզաքիսների եւ այլնի հետ առնչություն չի ունենում: Երբեք կաշկանդված չի լինում: Այ դրա համար ես ասում եմ՝ մարդու ուժն ու մեծությունը կայանում է նրանում, որ նա ինչքան էլ բարձրանա՝ այնքան էլ նրա հոգեբանությունը ներդաշնակ դառնա դրան զուգահեռ:

-Դժվար բաների մասին եք խոսում: Իսկապե՞ս հավատում եք, որ մեր օրերում կգտնվեն այդպիսիք:

-Մինչեւ անգամ ամենահզոր, կարող անձի վրա պետք չի հույս դնել, ժողովրդի մեջ է փրկությունը: Ժողովուրդը ժամանակավոր կարող է հիպնոզացված նոստալգիկ քնի մեջ լինել, բայց դա երկար չի տեւի: Մենք էլ էդքան լավը չենք, խորհրդային հարաբերությունների ժամանակ, «նեզամետնի» ուրիշի քրտինքը շատ ենք կերել, դրա համար հիմի պատժվում ենք: Այ, երբ որ խելքի կգանք, մարդ կդառնանք՝ կշտկենք մեր իրավիճակը: Ընդհանրապես մենակ հեքիաթներում ա լինում, որ մի հատ իշխան գալիս ա ՝ իբր ժողովրդին փրկելու: Իրական կյանքում տենց բա չկա. Ցանկացած ժողովդրի փրկություն ու հաջողություն՝ժողովրդի մեջ է: Այ դրա համար պտի ուշքի գանք ու խելքներս գլուխներս հավաքենք:

-Արդյո՞ք կհավաքենք։

-Միանշանակ:

 

Գայանե  Զարգարյան 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan