1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ովքեր և ինչպես են գծում մեր ուր գնալու քարտեզը

Գրեթե մեկ տարի մշակույթի նախարարություն չունենալն, իսկ ավելի ճիշտ՝ ոլորտն արկածախնդրության, անհեռատեսության ու դիլետանտիզմի ճիրաններում կաթվածահար անելն ու անգործության մատնելն իրեն երկար սպասել չտվեց։

Օրերս Բաքվում մեկնարկեց ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանը։ Մենք կարող էինք այնտեղ լինել, և ճիշտը ներկա լինելն էր։ Եվ ոչ միայն այն բանի համար, որ վավերացրել ենք և անդամակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիային», ոչ միայն այն բանի համար, որ մինչ ոչ վաղ անցյալը քիչ թե շատ արդյունավետ աշխատել ենք ու արդյունքներ գրանցել, այլև, նախևառաջ, այն պատճառով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և հատկապես նրա տվյալ կոմիտեն լրջագույն միջազգային հարթակ է, ուր մեր մշակութային ներկայությամբ, մեր մշակութային ինքնությամբ և համաշխարհային քաղաքակրթությանը տված ահռելի ժառանգությամբ ասելիք ունենք, մշակութային-քաղաքակրթական հարթության մեջ մեծերի հետ հավասար խոսելու բնական և լուրջ հիմքեր, ի վերջո, մեր մշակութային իրավունքներն ու շահերը, որոնք խորքի մեջ ավելի քան քաղաքական են, պաշտպանելու հնարավորություն։

Բայց նախ պետք է գիտակցել ՄՇԱԿՈՒՅԹԻ քաղաքական գործոնը և հետո գնահատել ու համոզում ունենալ, թե այն ինչ անփոխարինելի դիվանագիտական-քաղաքական կապիտալ է ներկայացնում։ Պետք է․․․

Ցավոք, այս գիտակցումը, քաղաքական այս արժեվորումը չունեցանք և շարունակում ենք չունենալ, այլապես Մշակույթի նախարարությունը չէին խոթի կրթության ու գիտության ու երիտասարդության ու սպորտի՝ արդեն իսկ խցանված հանրակացարանում և չէին փորձի ընդամենը երկու վարչությունների տիրույթում ծրագրել ու կառավարել մշակույթ հսկայական տնտեսությունը։

Իսկ Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանն է, ու մենք չկանք։ Չկանք, որովհետև մեկնարկից մեկ-երկու օր առաջ հանկարծ արթնացանք ու հիշեցինք, որ անվտանգության խնդիր կա, ու մեր ԱԳՆ-ԿԳՄՍԵ-Ն ուշացած, վերջին վայրկյանին գրված նամակն, ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հավանաբար տեղ հասավ, երբ պատվիրակներն արդեն օդակայանում էին, իսկ նստաշրջանի օրակարգերն ու զեկուցողներն հաստատ հաստատված էին ամիսներ առաջ։ Այս ամենը նախապես չգիտակցելը, չհաշվարկելը պարզապես արդարացում չունի։

Ի դեպ, ամիսներ առաջ, դարձյալ մեր անգործության կամ չիմացյալ անտարբերության պատճառով, ադրբեջանցիներին հաջողվեց «քոչարին» գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Իսկ Բաքվում, բնական է, առիթը բաց չեն թողնում, բացում են «Ադրբեջանի մշակութային ժառանգությունը Լուվրում» ցուցադրությունը, որն, ի դեպ, Լուվրում գործելու է մինչև սեպտեմբեր՝ առանցքում ունենալով XVIII-XX դարերի ադրբեջանական գորգը, այո, XIII դարի «ադրբեջանական» գորգը։ Այս նախադասությունը տհաճությամբ եմ գրում, ներքին վիրավորանքով․նրանք անգամ գորգագործության զարգացման պետական ծրագիր ունեն, իսկ մենք անգամ մշակույթի զարգացման պետական հայեցակարգ, քաղաքականություն կամ ռազմավարություն չենք կարողանում մշակել, պարզապես չունենք։
Իսկ ֆրանսիական քաղաքները՝ դատարանների վճռով, մեկը մյուսի հետևից չեղարկում են մեր քաղաքների հետ եղբայրության համաձայնագրերը․․․

Ի դեպ, 2018-ի դեկտեմբերին Մավրիկիի հանրապետությունում անցկացվող նստաշրջանում Հայաստանն ընտրվեց Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի փոխնախագահ, և մենք բոլոր հնարավորություններն ունեինք հաջորդ նիստը Հայաստանում հրավիրել։ Կարող էինք, բայց մեր առաջնահերթություններն այլ են կամ պարզապես չկան, պարզապես անգործության ու չիմացության իներցիայով կորցնում ենք հերթական միջազգային հնարավորությունը, հարթակը։

Այս օրերին մեր քաղաքական ու հասարակական միտքը տառապում է, բորբոքվում, շվարում, հանկարծ, մեկեն բացահայտված մասսայական բռնարարի և նույնքն էլ մասսայական բռնաբարվածի մեր հոգեկերտվածքից․․․ 
Իսկ նույն պահին զուգահեռ՝ Բաքուն զբաղված է Շեքին համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ամրացնելու լուրջ քաղաքական գործով, և խնդիրն այն է, որ փաթեթում ներառված տարածաշրջանային քարտեզները, որ հրատարակվել են Բաքվում 1994-ին, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, և հայկական մի շարք տեղանուններ ներկայացված են ադրբեջանական տարբերակներով։

Մենք այնտեղ չենք, մեր դատը պաշտպանող դժվար թե լինի․․․
Ու ես դժվարանում եմ կամ անգամ վախենում սահմանել, թե որտեղ ենք մենք, ովքեր և որտեղ են գծում մեր ուր գնալու քարտեզը․ մեր արտաքին հարձակողական, հայանպաստ քաղաքականությունը փոխարինել ենք կոմպլեմենտար խեղճությամբ, ներքին քաղաքական կեղծ օրակարգերը, սևուսպիտակների, քայլողների ու չքայլածների պատերազմն ու ներքին թշնամու որսը քայքայում է երկիրը, մեզ հեռացնում մեր իսկական տեսակից, որպես պետություն հասկանալի և արժանապատիվ ուղեգիծ բռնելու ճանապարհից։

Հուլիս 6, 2019, Երևան

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan