Ով ուտի՝ ում հայհոյեն. ՀՀԿ-ական պատգամավորները նեղսրտած են
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորների քաղաքական թուը նեղսրտած է, նրանք չէին սպասում, որ իրենց ելույթները, քվեարկությունը նման արձագանք կստանան՝ հայհոյախառն նամակներ, տների շրջափակում, սեւ ժապավենով նկարներ, սգո պսակներ:
Նրանք նշում են, որ կոռուպցիայի մեջ թաթախվածը գործադիրի անդամներն են՝ նախարար, մարզպետ, դատական իշխանություն, հարկայինը, բայց իրենց են հայհոյում:
«Նախարարները, մարզպետներն իրենց այնպես են պահում, կարծես կապ չունեն այս ամենի հետ, չեն ասում, որ նաեւ իրենց վատ աշխատելու արդյունքում է այս վիճակը, մի օր չտեսանք օլիգարխ պաշտոնյաների, դատավորների, դատախազների լուսանկարների վրա խզբզեն, վիրավորեն, հայհոյեն, անարդարությունները նրանք են անում, հո մենք չենք անո՞ւմ: Առաջին գծում մենք ենք,ելույթներ ենք ունենում, բայց դա արվում է նրանց իշխանությունը պահելու համար:
Կոնկրետ ես աշխատավարձով ապրող մարդ եմ, բիզնես չունեմ, կուսակցական եմ, պատգամավոր եմ, իմ պարտքն եմ կատարում»,-ասաց ՀՀԿ գաղափարական թեւի պատգամավորը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում