Ողբերգական ավտովթար «Արծվի արձանի» մոտ. կա 1 զոհ, 1 վիրավոր
Մարտի 21-ին, ժամը 14:29-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհի արծվի արձանի մոտակայքում. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։
