փետրվարի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 55 տան դիմաց, բախվել են Opel մակնիշի 4837 տրանզիտ համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 35 CT 284 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: