Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ընտանիքի անդամներից 2-ը տեղում մահացել են
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 9:30-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 50 DO 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 197 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մահացածների դիերը դուրս են բերել ձորից և շտապօգնության ավտոմեքենան նրանց տեղափոխել է Սիսիանի դիահերձարան:
Մանրամասները` սկզբանղբյուր կայքում:
