Ողբերգական դեպք Առինջ գյուղում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի
Նոյեմբերի 30-ին, ողբերգական դեպք տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի տներից մեկում երիտասարդ կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված տան լոգարանում հայտնաբերել են 30-ամյա Տ. Կ.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից։
Փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
http://shamshyan.com/hy/article/2016/11/30/102705/