Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել 7-ամյա երեխայի դի
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել 7-ամյա աղջկա դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացած երեխան Երևանի բնակիչ 7-ամյա Ալվարդ Ափոյանն է, ով ջրահեղձ է եղել Սևանա լճին հարակից լողավազաններից մեկում։ Այս պահին ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ՝ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզում են դեպքի հանգամանքները։ Մանրամասները՝ քիչ ուշ։
