Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Մրգաշեն գյուղում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու կիսաայրված դի
Դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի 10-րդ շենքի թիվ 16-րդ բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրկարարները տան հյուրասենյակում, հատակին հայտնաբերել են 51-ամյա Գագիկ Բաբասյանի կիսաայրված դին:
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ նշված վայր են ժամանել նաև նույն վարչության Նաիրիի քննչկան բաժնի քնիչները:
Փաստի առթիվ նույն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ Գ.Բաբասյանի մահվան հանգամանքը պարզելու համար:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տանը այրվել են հյուրասենյակի բազկաթոռը, սեղանը և մասամբ ջերմահարվել է փատե մահճակալը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
http://shamshyan.com/hy/article/2016/12/13/103961/