Ողբերգական դեպքից հետո մանկապարտեզի տնօրենին վերանշանակել են նույն պաշտոնում
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզում փետրվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով աշխատանքից ազատված տնօրեն Ռոզա Ավետիսյանը Ալավերդիի ավագանու որոշմամբ վերանշանակվել է նույն պաշտոնում։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին մանկապարտեզի սան, 2013թ ծնված Ռոբերտ Դալլաքյանը դուրս էր եկել մանկապարտեզի նախ՝ շենքից, ապա բակից ու ինքնուրույն հեռացել տարածքից մոտ 100 մետր, ապա ընկել Դեբեդ գետը։ Փոքրիկին ջրահեղծ եղած վիճակում գետի մեջ հայտնաբերել էին թաղամասի բնակիչները։ Հարուցվեց քրեական գործ։ Մեղադրյալի աթոռին հայտնվեց դաստիարակը, որը դատապարտվեց ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկրեց, իսկ ահա տնօրենը գործով հանդես եկավ միայն վկայի կարգավիճակում։
Թերթին ահազանգած ալավերդցիները հայտնել էին, որ դժգոհ են ավագանու որոշումից, չնայած այլ բան չէին էլ սպասում, քանի որ, ըստ իրենց՝ տնօրենը քաղաքապետ Փարեմուզյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։
