Ողջ ճշմարտությունը Լիկա Սալմանյանի և Արման Անտոնյանի հարաբերությունների մասին.
Հարազատ թշնամի” սերիալում գլխավոր հերոսուհի Էմմային մարմնավորող Լիկա Սալմանյանը կրկին կասկածվում է ընտրյալ ունենալու համար:): Այս անգամ սիրավեպ են վերագրում նրան եւ երգահան Արման Անտոնյանին: BRAVO.am-ի քիչ առաջ կապ է հաստատել կողմերի հետ եւ պարզել, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
“Ես եւ Լիկան վաղեմի եւ շատ մտերիմ ընկերներ ենք: Հաճախ ենք հանդիպում, “սելֆիներ” անում եւ տեղադրում “Ինստագրամ”-ում: Առանց իրականությունն իմանալու նկարները վերցրել եւ տեղադրել են կայքերում ”,-մեզ հետ զրույցում նշել է Արմանը եւ հավելել, որ կարդալով ստահոդ լուրը` ծիծաղել է, հետո արդեն փոքր-ինչ բարկացել.“Հիմա երկուսս էլ ընտրյալ չունենք, բայց նման քայլ անելուց առաջ պետք է մտածել, որ կարող էին վնասել իրական հարաբերությունները”: