Ողջի գետում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող քաղաքացու դին
Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցի մոտակայքում՝ Ողջի գետում, հայտնաբերվել է՝ 1968 թ. ծնված Կ. Ն.-ի դին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունիսի 2-ին՝ ժամը 10:54-ին, տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացի է կորել, ենթադրվում է, որ ընկել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքով անցնող գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
