Պահանջի՛ր առավելագույնը, կստանաս օպտիմալը. Առավոտ
«Երբ միանգամից, առանց նորմալ քննարկում կազմակերպելու, առանց հասարակության պահանջները հաշվի առնելու ինչ-որ օրենք են «սղացնում», մենք ասում ենք՝ «իշխանությունն ամբարտավան է»: Երբ, հանդիպելով հասարակական որոշակի դիմադրության, այդ օրենքները հետաձգվում են, մենք ասում ենք՝ «իշխանությունը թույլ է և անվճռական»: Ինչպիսի բնորոշումներ էլ տանք, ես կողմ եմ երկրորդ տարբերակին:
Հակառակ դեպքում՝ աշխատող մայրերն արդեն իսկ կզրկվեին իրենց նպաստներից, իսկ կրպակատերերը ստիպված էին լինելու ամեն օր շփվել հարկային տեսուչների հետ՝ փաստաթղթավորման թեմաներով:
Երկու դեպքում էլ խնդիրներ, իհարկե, կան, բայց դրանք չպիտի լուծվեն մայրերի և մանր բիզնեսով զբաղվողների հաշվին:
Որքան էլ մենք քննադատենք Եռյակի հանրահավաքները, այն, ինչ այնտեղ ասվում է, և այն, թե ովքեր և ինչպես են բերվում հրապարակ, եկեք արձանագրենք՝ եթե այդ հանրահավաքները չլինեին, մասնավորապես՝ նպաստների և շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունները կընդունվեին, իսկ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը կհաստատվեր:
Միայն թե պետք չէ այդ երևույթներին ծայրահեղականացված գնահատականներ տալ, սա մանկապարտեզ չէ, սա սովորական, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է»,-գրում է թերթի խմբագիրը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
