Պահանջում են հրաժարականը
Շիրակի պետական համալսարանի ներկա ու նախկին մի խումբ ուսանողներ, ինչպես նաեւ ԵՊՀ-ից որոշ ուսանողներ` բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի գլխավորությամբ պահանջում են ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հրաժարականը: Մի պահ մեծ իրարանցում սկսվեց բուհի դիմաց, գրեթե անկառավարելի իրավիճակ: Բուհում աշխատող որոշ դասախոսներ իջան ներքեւ ու սկսեցին քննադատել նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին, որոնք, ըստ նրանց, անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ռեկտորի հասցեին:
Անձնական վիրավորանքներ հնչեցին. Մեկը մյուսին սկսեց դաժանորեն քննադատել: Ցուցարարների հետ հանդիպման եկավ ռեկտորը, որն ասաց, թե շարժումը չպետք է միջոց դառնա անձնական հաշիվներ պարզելու:
մանրամասն՝aravot.am-ում:

