Պահանջում ենք ազատ արձակել Գառնիկ Իսագուլյանին
<<Հայաստանը Ռուսաստանի հետ հանուն նոր միության>> շարժման գործադիր կոմիտերի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, iravunk.com կայքի հետ զրուցելիս հայտարարեց.
<<Քանի որ Գառնիկ Իսագուլյանը երեկ երեկոյան միացել է մեր ընդհանուր ստարտեգիական գծին, այն էՙ Ռուսաստան-Բելոռուս միութենական պետության գաղափարին, եւ Հայաստանին ու հայ ժողովրդին այդ միությանը միանալու կոչ է արել, դրանից անմիջապես հետո Իսագուլյանի հանդեպ ստոր եւ նենգ վերաբերմունք են ցուցաբերել: Մենք գնահատում ենք այն, ոչ այլ կերպ, քան քաղաքական հայացքների համար հետապնդում: Շարժման գործադիր կոմիտեն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գառնիկ Իսագուլյանին:
Եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր ստրատեգիական նպատակը Հյաաստանը որպես երրորդ մասնակից պետություն միացնելը Ռուսաստան-Բելոռուս միութենական միությանը այլընտրանք չունի>>: