Պահանջում են, որ Ալիկ Սարգսյանը հրաժարվի պատգամավորական մանդատից
Արտաշատի գյուղերի բնակիչները համախմբած շարժվում են ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանի տան ուղղությամբ: Ցուցարարները պահանջում են, որ Սարգսյանը հրաժարվի պատգամավորական մանդատից:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ Ալիկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում էր փոխզիջման գնալ ՀՀԿ-ական իշխանությունների հետ, և վերահսկողական գործառույթներ իրականացնող պաշտոններ վերցնել: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ՀՀԿ-ն այլևս իշխանություն չունի: