Փակ համարներով մեքենայով վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են
Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան Յուրի Պապովը այսօր մահացել է:
«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 23-ին համարները փակած ավտոյով անասունը խփել, փախել էր։
Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք», - իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. ժամը 00:05-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, 27-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GX 352 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին:
Վթարի հետեւանքով վարորդ Դավիթ Ա.-ն, 45-ամյա Գեւորգ Պապովը, 1-ամյա Յուրի Պապովը, 32-ամյա Տաթեւիկ Սեկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսրանական հիվանդանոց:
Shamshyna.com-ի փոխանցմամբ, Գեւորգ Պապովը ԵՊՀ-ի դասախոս է: