Պամելա Անդերսոնի նամակը Պուտինին
Yerkir.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով քայլեր ձեռնարկել Իսլանդիայից Ճապոնիա ուղեւորվող նավի նկատմամբ: Անդերսոնի խոսքով նավում ոչնչացող կենդանատեսակի 1700 տոննա միս է բեռնված: Նամակում նշվում է, որ նմանատիպ բեռների փոխադրումը հակասում է անհետացող տեսակների միջազգային առեւտրի կոնվենցիային:
Անդերսոնը մեղադրել է Իսլանդիայի իշխանություններին եւ կոչ արել Պուտինին թույլ չտալ, որպեսզի նավն անցնի ռուսական ջրային տարածքով: