Պամելա Անդերսոնը երազում է ճաշել Պուտինի հետ. ԶԼՄ-ներ
Panorama.am-ը գրում է.
Ամերիկացի դերասան և մոդել Պամելա Անդերսոնը պաշտոնապես խնդրել է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը՝ հղում անելով Global News-ին:
Անդերսոնը նշել է, որ Ռուսաստանը մեծ դեր է խաղացել ծովափոկերի պոպուլյացիան պաշտպանելու գործում, և դերասանուհին հույս ունի ռուսական իշխանությունների հետ համագործակցել կենդանիների և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում:
«Ես ձայն ունեմ միջազգային հանրության շրջանում, և ես կուզենայի օգտագործել այդ ձայնը, թեկուզ ոչ ամբողջ կշռով, որպեսզի այս աշխարհը դարձնեմ լավագույն տեղը կենդանի էակների համար»,- նշված է Պ. Անդերսոնի նամակում՝ հասցեագրված ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
