Պանամական օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործով հարցաքննվել է Միհրան Պողոսյանը
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Պանամական օֆշորային գործարքների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է: Այս մասինNEWS.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանից:
Նա նշեց, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, բացի Միհրան Պողոսյանից հարցաքննվել են մի շարք անձինք:
Նշենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտնվել էր օֆշորային լուրջ սկանդալի մեջ, ապա հայտարարություն էր տարածել. «Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
