1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փանիկում բացվեց հերոս Գարիկ Արեվիկյանին նվիրված հուշաքարը

 

Երեկ, հունիսի 24-ին, Շիրակի մարզի, Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի բակում, բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար նահատակված զինծառայող, ՋԻՈւ-ՋԻՑՈւ մարզիկ֊մարզիչ ԳԱՐԻԿ ԷԴԻԿԻ ԱՐԵՎԻԿՅԱՆԻՆ նվիրված հուշաքարի բացման արարողությունը։

Հարազատ կրթօջախի բակում, այն գալիք սերունդներին կպատմի իրենց անմահ հերոսի կերպարի և նպատակների մասին։ Սպորտում մեծ հաջողությունների հասած Գարիկի միակ երազանքն էր ծառայության ավարտից հետո վերադառնալ հարազատ Փանիկ գյուղ, շարունակել մարզումները, հիմնել սեփական դպրոցը, զբաղվել հայ երեխաների ֆիզիկական դաստիարակությամբ, Գարիկը ՋԻՈւ - ՋԻՑՈւ մարզիկ - մարզիչ էր։

Հունիսի 26-27-ը Դինամո հանրապետական մարզադպրոցում կանցկացվի Փանիկցի հերոսի անունը կրող բաց հուշամրցաշար, որին կմասնակցեն ՋԻՈւ-ՋԻՑՈւ 300 մասնակիցներ, հուշամրցաշարը կդառնա ամենամյա։ ՋԻՈւ - ջիցուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հարությունյանը նշեց. «Վերջին խոսակցությունը Գարիկի հետ, հոկտեմբերի 10-ին էր, մարտի գնալուց առաջ, Գարիկը խնդրում էր, որ իր տեղը պահեմ, ինձ հավաստիացնում էր, որ Աստված իր հետ է և անպայման հետ է վերադառնալու հաղթանակած և միասին աշխարհի առաջնությանը կկանգնենք ամենաբարձր հորիզոնականին, ցավոք այսպես ստացվեց»։ Հերոսի հայրը Էդիկ Արևիկյանը նշեց.

«Էն բազում զինվորները, որոնք ընկան հանուն հայրենիքի, բոլորը Գարիկ Արևիկյաններ են, բոլորը իմ զինվորներն են, բոլոր զինվորները, գերիները, Վիրավորները, բազում ընկածները, սահմանին կանգնած զինվորները, ինձ համար զինվորը դարձավ մի մեծ գաղափար։ Փառք ու պատիվ մեր ընկած բոլոր Զինվորներին, բարի վերադարձ բոլոր զորացրվողներին։ Գարիկի մայրը, ով Փանիկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի է, նշեց.

«Ցավս այնքան մեծ է, որ հաղթում է հպարտությանս, բայց Ձեր հարգանքի տուրք մատուցելով, հիշելով, անմահացնելով, գոնե ինձ ուժ կտաք ապրելու։ Շնորհակալ եմ բոլորից, ովքեր եղել են իմ կողքին, ինձ ուժ են տվել»։ Գարիկ Էդիկի Արևիկյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 7-ին, Շիրակի մարզի, Արթիկի շրջանի Փանիկ գյուղում: 8 տարեկանից զբաղվել է տարբեր սպորտաձևերով և պարով։

2009-2014թթ. հաճախել է Քիք-բոքսինգի պարապմունքների, Վրաստանում, Մոսկվայում մասնակցել առաջնությունների, արժանացել է բազմաթիվ մեդալների, պատվոգրերի, գավաթն երի, դիպլոմների։ Նրա քույրը Մերին, մեծ հպարտությամբ է պատմում իր մարզիկ ֊հերոս եղբոր մասին, միևնույն ժամանակ կսկիծով։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, 2015֊ին Գարիկը ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, սովորել է սպորտային խաղեր /Վոլեյբոլ /բաժնում։

2017֊19թթ. Բրազիլական ՋԻՈւ - ՋԻՑՈւ մարզաձևում Հայաստանում և միջազգային ասպարեզում բարձր է պահել Հայոց եռագույն դրոշը, բազմիցս գրավել առաջին պատվավոր հորիզոնականը։ 2019 թվականին, կարմիր դիպլոմով ավարտել է ինստիտուտը և նույն թվականի հուլիսի 3֊ին զորակոչվել Հայոց բանակ, հայրենիքին իր սրբազան պարտքը տալու։

Գարիկը ծառայության է անցել ԼՂՀ Մեխակավանի /Ջաբրայիլ/ զորամասում։ Նա եղել է հրետանավոր կրտսեր սերժանտ, տիրապետել է «միամիոտ» և «պեկա» զենքերին։Պատերազմի ծանր օրերին տեղափոխվել է Հադրութ, Ֆիզուլի, այնուհետև Մարտունի։ Մեկ ամիս, 3 օր մասնակցել է ծանր մարտերի և հերոսաբար անմահացել հոկտեմբերի 30֊ին անօդաչուի հարվածից։ Գարիկը շատ համեստ էր, ընկերասեր, կարող է բազում խնդիրներ ունենար, բայց երբ իրենից օգնություն խնդրեին, իր բոլոր դժվարությունները մի կողմ թողած, առանց մեկ րոպե վարանելու կհասներ օգնության, նա լեգենդար մարզիկ էր։ Վրաստանում խայտառակ պարտության է մատնել իր մրցակցին ու արժանացել սև գոտի Դան կարգի։

Ցավոք, Աբու֊Դաբիում կայանալիք մրցման ժամանակ զինկոմից ծանուցագիր եկավ ու այդպես չթողեցին, որ գնար մասնակցեր։ Նա նաև ընդհանուր խառը մենամարտերի /MMA /չեմպիոն էր, պրոֆեսիոնալ մարզիկ ֊մարզիչ, նրան շատ մեծ, փայլուն ապագա էր սպասվում» ։ «Ու թեկուզ ողջ աշխարհն էլ գոռա չկաս, ես միշտ սպասելու եմ, որ կգաս...»  ֊ եզրափակեց հերոսի քույրը։ Հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին:

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան սպաներ, համագյուղացիներ։ Քահանայի ձեռամբ օրհվեց, օծվեց խաչքարը:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan