«Պանտերա»-ի աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվեց քրեական գործ
«Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի ծեծի ենթարկելու եպքով հարուցվել է քրեական գործ:
NEWS.am-ը Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանին, եւ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:
Նախնական տեղեկություններով՝ Խոցանյանին ծեծի է ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին: