Պապադակիս-Սիզերոնը՝ աշխարհի չեմպիոններ (VIDEO )
Այսօր Շանհայում՝ գեղասահքի աշխարհի առաջնությանը, խաղարկվել է մեդալների 2-րդ կոմպլեկտը:
Պարային զույգերի պայքարում ոսկե մեդալ նվաճեցին ֆրանսիացիներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը: Կարճ ծրագրի առաջատարներ Մեդիսոն Չոքն ու Էվան Բեյթսը ԱՄՆ-ից 2-րդն են, իսկ կանադացիներ Քեյթլին Ուիվերն ու ԷնդրյուՊոժեն՝ 3-րդը:
1.Գաբրիելլա Պապադակիս – Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա)՝ 184.28
2.Մեդիսոն Չոք - Էվան Բեյթս (ԱՄՆ)՝ 181.34
3.Քեյթլին Ուիվեր – Էնդրյու Պոժե (Կանադա)՝ 179.42
4.Աննա Կապելլինի – Լուկա Լանոտտե (Իտալիա)՝ 177.50
5.Մայա Շիբուտանի - Ալեքս Շիբուտանի (ԱՄՆ)՝ 172.03
6.Փայփեր Գիլլես – Պոլ Պուարյե (Կանադա)՝ 165.22
Ավելի վաղ պարզվել էին նաև չեմպիոնները սպորտային զույգերի պայքարում: Այստեղ չեմպիններ հռչակվեցին կանադացիները՝ կարողանալով այնուամենայնիվ առաջ անցնել տանտերերի՝ չինացիների հզոր «հարձակումից»:
1. Մեգան Դյուամել - Էրիկ Ռետֆորդ (Կանադա)՝ 221.53
2. Վաենցզին Սույ - Ցուն Հան (Չինաստան)՝ 214.12
3. Ցին Պան - Ցզյան Տուն (Չինաստան)՝ 212.77
4. Չեն Պեն - Հաո Ջան (Չինաստան)՝ 206.63
5. Յուկո Կավագուտի - Ալեկսանդր Սմիրոնվ (Ռուսատան)՝ 198.81
6. Եվգենիա Տարասովա - Վլադիմիր Մորոզով (Ռուսաստան)՝ 198.46