Փարամազյանը հրավիրվել է ՔԿ
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե։ Համայնքապետին հրավիրել են դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։
Նշենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով։
«Ինձ հրավիրել են այն շինծու քրեական գործի համար։ Երկուշաբթի կգնամ ՔԿ, հետո կտեսնենք՝ ինչ կլինի։ Ամեն ինչի համար պատճառ և հիմք պետք է լինի, բայց դրանք չկան»,-ասաց Մանվել Փարամազյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, չի բացառում, որ ինչ-որ գործողություններ կձեռնարկեն իր դեմ։
