Փարաքարում ինքնասպան եղած կինը գրություն է թողել
Նախօրեին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Փարաքարում: 60-ամյա կնոջը հայտնաբերել են բակի ճոճանակից կախված վիճակում: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի համայնքապետ Սամվել Վարդանյանը:
Թե ի՞նչն է եղել կնոջ ինքնասպանության պատճառը մեզ հետ զրույցում համայնքապետը նկատեց.
- Պատճառը չէինք իմանա, եթե չլիներ կնոջ թողած գրությունը, նա ինքնասպան է եղել պարտքերի պատճառով: Գրության մեջ նշել է, որ իր այդ քայլի պատճառը պարտքերն են:
Ն. Ադամյան