Պարեկները բերման են ենթարկել գույքը դիտավորությամբ վնասած անձանց
Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Թամանյան փողոցի թանգարանային համալիրի պատերին գրություն են արել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները համալիրի անվտանգության հերթափոխի պետից հաղորդում են ընդունել, որ ժամը 03.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում սև ներկանյութով թանգարանային համալիրի պատերի վրա անհայտ անձինք գրառումներ են արել:
Նույն օրը ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թամանյան փողոցում հայտնաբերել և, գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, բերման են ենթարկել 19 և 20 տարեկան երկու երիտասարդի: Նրանք տվել են խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։