«Պարգևատրումները ցույց տվեցին, որ նորերն իրենց ախորժակով հներից պակաս չեն». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեմն ինձ թվում, թե Հայաստանը մի ափից հեռացել է, մյուսին էլ չի հասել: Անցած տարվա մայիսից 8 ամիս է անցել, սակայն ոʹչ սահմանադրությունը փոխվեց, ոʹչ ընտրական օրենսգիրքը, Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը, արտաքին քաղաքականության առաջնահերթություննները, Արցախի խնդրի լուծման մեր տեսակետը չձևակերպվեցին, պետական ապարատը չօպտիմալացվեց: Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանների աշխատողների առատ պարգևատրումները ցույց տվեցին, որ նորերն իրենց ախորժակով հներից պակաս չեն: Թափանցիկության առումով որոշ առաջընթաց կա, որը բավարար չէ: Մարդիկ Ալիևի կեղծ հայացքից և Նիկոլ Փաշինյանի դեմքի կիսատխուր ժպիտից են փորձում ենթադրել, թե Դավոսում նրանց հանդիպումն ինչ արդյունք է ունեցել»:
