Փարիզի մոմե արձանների թանգարանից հանվել է Պուտինի արձանը
Փարիզի Գրևին թանգարանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոմե արձանը հանվել է սրահից, քանի որ այցելուները վնասել են այն՝ ի նշան Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ բողոքի։ Այս մասին հայտնում է UNN-ը՝ հղում անելով Sky News-ին։
«Այսօր արդեն անհնար է պատկերացնել այնպիսի կերպար, ինչպիսին նա է (Պուտինը - խմբ.): Թանգարանի պատմության մեջ առաջին անգամ մենք հանում ենք արձանը՝ տեղի ունեցող պատմական իրադարձությունների պատճառով»,- ասել է թանգարանի տնօրեն Իվ Դելոմմոն։
Այժմ նրանք քննարկում են Ռուսաստանի Դաշնության նախագահի 2000 թվականին ստեղծված արձանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արձանով փոխարինելու հնարավորությունը։ Տնօրենը նաև նշել է, որ չգիտի, թե ինչ հանգամանքներում «Պուտինը» կկարողանա կրկին վերադառնալ թանգարանի սրահ։