Պարոն Փաշինյան մաքրեք Գյումրին հակահայ Շիշկինի նման զիբիլից. Գյումրին Ձեզ համար աղբաման չէ
Հայաստանի իշխանությունների վերջին անտրամաբանական որոշումներից մեկը՝ Ռուսաստանում ֆաշիստական հայացքներով բավական հայտնի հակահայ գործիչ Վիտալի Շիշկինին ապաստան տրամադրելն է… Այս քայլով պարոն Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բացարձակ չի հասկանում միջազգային հարաբերություններից և չգիտի պատմություն… Իսկ պատմություն չգիտեցող ղեկավարն աղետ է երկրի համար… Շիշկինի նման տականքին ապստան տալով` պարոն Ենթադրաբար, այս քայլով Փաշինյանը “վրեժխնդիր” եղավ Ռուսաստանից, որն ընդամենն օրեր առաջ մերժեց Հայասատնի Գլխավոր դատախազությանը և չհանձնեց հայ իրավապահներին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր և ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին… Այս պրիմիտիվ օպերացիան, որը Փաշինյանի իշխանությունը նախապատրաստել էր դեռ 2019 թ-ի փետրվարին, երբ արդեն խիստ կասկածներ կային, որ ՌԴ-ն Պողոսյանին սկուտեղի վրա չի մատուցի Փաշինյանին, շատ վատ էր կազմակերպված…
“Պուտինից փախած Շիշկինը” օպերացիայի դիլետանտ հեղինակները Հայաստան ճողոպրածի դերում ընտրել էին մեկին, որը հայտնի է իր բացահայտ հակահայկական կեցվածքով և քարոզչությամբ… Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում ապաստան ստացած տականք Վիտալի Շիշկինը 2013 թ-ի դեկտեմբերի 7-ին և դրան հաջորդած օրերին ՌԴ Նիժեգորոդյան մարզի Արզամաս քաղաքում տեղի ունեցած հակահայ ելույթների գլխավոր կազմակերպիչն էր և տեղի բնակչությանը հայերի դեմ պայքարի հրահրողներից մեկը… Ֆաշիստական և հակահայ ելույթների և հայերի բնակարանների վրա հարձակումներ հրահրելու համար Հայաստանում ապաստանած սույն փախստականը Արզամասի դատարանի կողմից ձերբակալվել էր 7 օրով… Սակայն Շիշկինի և նրա նման լպրծունների գործողությունների հետևանքով 15 հայ ընտանիքներ լքեցին քաղաքը…
Vkontakte սոցիալական ցանցում այս վիժվածքն իրեն սատարող խումբ ունի, որտեղ Շիշկինի բազմաթիվ երկրպագուներ տեղադրում են հակահայ գրառումներ… Հաճախակի Շիշկինը դրանց պատասխանում է և կիսվում իր կարծիքով… Օրինակ՝ ֆաշիստ Շիշկինի կարծիքով ՌԴ-ում հանցագործությունները հիմնականում կատարում են ներգաղթյալները, այդ թվում նաև հայերը…
Սակայն Փաշինյանից ապաստան խնդրած և այն ստացած տականք Շիշկինը միայն Արզամասում հակահայ խրախճանքով չբավարարվեց… 2015 թ-ի հունվարի 21-ին Մինվոդիում կենցաղային հողի վրա հայ և ռուս երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով ռուս երիտասարդի մահվան պատճառը կրկին պատճառ հանդիսացավ, որ Վիտալի Շիշկինը հայտնվի արդեն Մինվոդիում ու կոչ անի տեղի բնակչությանը վռնդել քաղաքում բնակվող հայերին…
Հիմա հարց պարոն Փաշինյանին…”Պուտինից փախած Շիշկինը” մանկամիտ և դեբիլ օպերացիայի հեղինակներն իրեն տեղյա՞կ չէին պահել, թե ում են Հայաստանում ապաստան տալիս… Ու ընդհանրապես, պարոն Փաշինյանը հասկանում է, թե ի՞նչ է անում և այս ամենն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար… Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պարոն Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում իր քայլերի հետևանքները Հայաստանի համար… Ավելին` ՀՀ իշխանությունները ՌԴ-ին ավելի “ցավեցնելու” նպատակով Շիշկինին բնակեցրել էին 102-րդ ռազմաբազայի կենտրոն հանդիսացող Գյումրիում… ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անճարությունը միջազգային հարաբերություններում և հատկապես ՌԴ-ի հետ օրեցօր վատթարացող հարաբերություններում փորձում է կոմպենսացնել մանր ինտրիգներով և ճղճիմ քայլերով, երբ ՌԴ նախագահ Պուտինին “միհրանպողոսյանական” պատասխան տալու համար կարող է համագործակցել հակահայ ամեն մի թափթփուկի հետ…
Կոչ եմ անում ՀՀ վարչապետին մաքրել իմ հարազատ Գյումրին հակահայ Շիշկինի նման զիբիլից. Գյումրին Ձեզ համար աղբաման չէ…
Հ.Գ. Զավեշտալին այն է, որ միջազգային հարաբերություններում մի քանի խայտառակ ֆիասկոներն ու ձախողումները, որոնց վառ ապացույցերն են Հայաստանի սառը հարաբերություններն Արևմուտքի և ՌԴ-ի հետ, դաս չեն դառնում պարոն Փաշինյանի համար… Սադոմազոխիստին բնորոշ համառությամբ վերջինս շարունակում է “ձեռքով մեխին հարվածել”, ցավերի մեջ գալարվել, բայց իրեն զգալ հպարտ քաղաքացի…
