Պարոն Փաշինյան, պահանջեք Ձեր նշանակած պաշտոնյաներին աշխատել
Չգիտեմ սա ինչ կառավարման ձև է, բայց մի բան հստակ կասեմ, որ անհապաղ պետք է կադրային փոփոխության մասին մտածեք, ահավոր իրավիճակ է բոլոր ոլորտներում, ամեն երիտասարդ բերել է իր շուրջը ինչքան անգիտակ ջահել ջուհուլ կա, բյուջեից անկապ աշխատավարձեր
վճարվում, դե պարգևավճարների մասին խոսք չկա։ Առաջին փոփոխությունը պետք է արվի ԿԳ և ՄՇՆԱԽ նախարարների հեռացմամբ, կարող եմ կետ առ կետ պատճառներն առաջադրել։ Գիտե՞ք, երբ Հայաստանի վիճակը կփոխվեր, երբ բոլոր նոր պաշտոնյաները սկզբից աշխատեին իրենց անկենսագրության ժամանակ ստացած աշխատավարձով, երկիրը մի քիչ ոտքի կանգներ, նոր սկսեիք և պաշտոններ և բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ բաժանեիք, այնպես որ, սա ձեր թիմի ամենամեծ սխալն էր, հակառակ ժողովրդի քայլի։ Որովհետև քայլելիս, կարծում եմ նպատակի համար էր ամենը, ոչ թե բարձր աշխատավարձի, երբ աշխատում էի 450 000 դրամ աշխատավարձով, զգացի որ իմ տեղը իմ առաքելությունը դպրոցում է և ընդունվեցի դպրոց 60 000 դրամով, այնպես չէ, որ ես կարիք չունեմ գումարի, այլ եթե կա առաքելություն և կա նպատակ և հայրենիքի շահ, այո պետք է պատրաստ լինես նաև ամենավատ և դժվար ապրելուն։ Հեղափոպականի առաջին քայլը հենց դա է, ոչ թե նստեն ու մտածեն, որտեղից ոնց ։ Եվ ամենավատը, որ նոր իշխանավորները սկսել են արհամարանքով վերաբերվել ժողովրդի հետ, մի քիչ շուտ չեն ,,հաբռգել,,։ Հետևեք ,,Թագավորն ու չարչին,, ստեղծագործությանը, շատ կօգնի։ Երբ կդադարեն ժողովրդիս միջից ինձ ուղղված նամակները իրենց խնդիրներով, երբ եթերից կպակասեն Սուր անկյուն և Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարին դիմողների թիվը, ուրեմն իմացեք,որ գործ արվել է և արվում է։ Հիմա դեռ...
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
