Պարոնայք դաշնակները խառն են
ԱՍԵԿՈՍԵ
Այս խորագրի ներքո հրապարակված նյութի իրականությունը չի երաշխավորվում
Շրջանառվող լուրերի համաձայն, դաշնակցության կուսակցական «վերնախավը», այսօր կոնկրետ հարցերի շուրջ ՀՅԴ գրասենյակում լուրջ քննարկում է ունեցել: Դաշնակցության ներսում առկա կարգուկանոնի համաձայն, խոսակցություն է եղել այն մասին, որ ներկա պահի դրությամբ ոչ մի կծու-թթու խոսք եղբայր-բարեկամ ՀՀԿ-ի եւ ընդհանրապես քաղաքական մանր-մունր կուսակցությունների հասցեին, քանի որ Ռուստամյանի հարցազրույցի ձայնը դեռ չի կտրվել…
Հավանաբար պարոնայք դաշնակները իրենց ելույթներում այսուհետ զուսպ կգտնվեն, եւ կընդծեն այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն իրենց «հալալ ընկերն է», այլ ոչ թե «խորթ բարեկամը»:
Նկատենք, որ նույն լուրերի համաձայն, դաշնակցականներից շատերը փոքր-ինչ սրտնեղած են այն հանգամանքից, որ նախարարական պորտֆելները նորից կարող են անցնել հնաբանակներին, քանի որ ոմանք հույս ունեին, որ գոնե այս անգամ իրենց բախտն էլ կարող էր ժպտալ՝ պորտֆելի տեր դառնալու հարցում: Այնինչ շատերի համար կառավարական փափուկ կյանքը այդպես էլ մնաց որպես երազ: