«Փարոս»-ում կոռուպցիան շարունակվում է, ինչու՞ չի լուծարում այդ կառույցը. ահազանգ Շիրակից.hzham.am
Շիրակի մարզից HZHAM.am կայքին դիմելով, բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ իշխանափոխությունից հետո նույնիսկ մարզի սոցիալական ապահովության տարածքային ծառայությունները չեն կարողանում ինքնուրույն աշխատել։ Այսինքն մարզում կրկնվում են հին ավանդույթները՝ առավել ապահով ընտանիքներին աղքատության նպաստ «դասավորելու» համար սոցիալական աշխատողները մարզային իշխանությունների ամենատարբեր ղեկավարներից զանգեր են ստանում, չկարողանալով վերջիններիս մերժել։
-Բան չփոխվեց, այսինքն փոխվեց միայն անունները, ճանապարհ փակողներն ու իրենց բարեկամ-ծանոթները դարձան նպաստ ստացողներ։ Քանի անգամներ խնդրեցինք, որ էդ «Փարոս» կոչվածը լուծարեն ու երեխաների համար գումար ստանան ծնողները, եթե կոռուպցիան էս համակարգում չեն կարողանում վերացնեն, էլ ինչի՞ համար են շարունակում «Փարոս»-ի աշխատանքները շարունակել։ Մարզի որ գյուղ ու քաղաք ուզում եք շրջեք, հարցրեք, էլ նույն բանն է, հարուստը հարստանում է, աղքատը գոյությունը քարշ տալիս։ Ում համար վերեւներից զանգ ստանան, նրան էլ նպաստ կտան ուզեն չուզեն։ Էլ չենք խոսում Գյումրիի մասին, սաղ իրար ընկեր ու բարեկամ, բերնեբերան խոսում են, լսում ենք:
մանրամասն՝այստեղ: