1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՓԱՌՔԻ ՍՐԱՀ՝ԹԻՎ 194 ԴՊՐՈՑՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՏՂԵՐՔԻՆ ՄԵՐ

Ս. թ-ի Հունվարի 1-ին, Երեւանի թիվ 194 հիմնական դպրոցում բացվեց մեր ՀԵՐՈՍԱԿԱՆ ՏՂԱՆԵՐԻՆ նվիրված փառքի սրահը՝ նույն դպրոցի ռազմագիտության դասասենյակում:
Փառքի սրահի բացման արարողությունը եւ կարմիր ժապավենը կտրելու պատվավոր գործը դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը վստահեց իրենց դպրոցի անունը կրող Արմեն Հովհաննիսյանի մայրիկին` Տիկին Լաուրային:

May be an image of 5 մարդ, people standing և ներսումը

May be an image of 5 մարդ, people standing և ներսումը

May be an image of 5 մարդ, people standing և ներսումը

May be an image of 6 մարդ, people standing և ներսումը

May be an image of 7 մարդ, people standing և ներսումը

Դասասենյակի անվանակոչմանը նվիրված արարողությանը ներկա էին ինչպես մեր Հերոսական Տղաների հարազատները, Հերոսածին Մայրերն ու դպրոցի ուսուցչական կազմը, այնպես էլ օրը հիշարժան դարձնելու եւ մեր Տղաներին եւս մեկ անգամ իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել մեծ թվով ազատամարտիկներ,նվիրյալներ, Հասարակական կառույցների ղեկավարներ եւ այլոք:

Միջոցառման ընթացքում, հյուրերը շրջեցին դասասենյակով, եւ կանգ առան ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՓԱՌՔԻ ԱՆԿՅԱՆ ԱՌԱՋ՝փորձելով ներկայացնել մեր Տղաների սխրանքն ու Հերոսական ուղին:

Դասասենյակում խնամքով ներկայացրել էին նաեւ մերօրյա խիզած ու նվիրական Հերոսների՝ Դավիթ Խաչատրյանի, Գեւորգ Խաչատրյանի ու Արցախյան գոյամարտի մեր մյուս հերոսների անձնական իրերը, շքանշաններն ու լուսանկարները։

May be an image of 13 մարդ և people standing-ը

May be an image of 3 մարդ, people sitting և people standing-ը

May be an image of 2 մարդ, people standing և bird-ը

Տղաների մասին խոսեցին շատերը՝հպարտությամբ, հիացմունքով, ափսոսանքով ու գրեթե բոլոր ներկաները արցունքները «խեղդելով» եւս մեկ անգամ նշեցին, որ պարտական ու երախտապարտ են Տղերքին մեր:

Հատկապես տպավորիչ էր Ռազմագիտության ուսուցչի խոսքը, ով հիշեց, թե ինչպես էր դասավանդում հերոսական Տղաներին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի էին դեռեւս դպրոցական սեղաններին նստած: «Այսուհետ եւս Տղաները կենդանի են այս դպրոցում, բոլոր ծնողները եւ աշակերտները պետք է դաստիրակավեն Գեւորգի, Դավիթի ու մյուս հերոսական ՏՂԱՆԵՐԻ ոգով»,-ասաց ռազմագիտության ուսուցիչը:


Դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանն էլ իր խոսքում անդրադառնալով օրվա կարեւորությանը նկատեց.

«Փառքի սրահը նվիրված է վերջին պատերազմում անմահացած մեր սաներին հիշատակին, որը վերանգրվել է «Կյանք արժեցող խաղաղություն»: Կարծում եմ շարունական պետք է լինի հայրենապաշտ եւ հայրենասեր զինվորներ դաստիարակելու դպրոցի վրա դրված պարտականությունը, որովհետեւ միայն հայրենապաշտ սերունդը կարող էր պահել մեր երկրի ապագան»:

Դասասենյակում շրջելուց հետո դպրոցի սաները կենդանի կատարմամբ ներկայացրեցին հերոսների կյանքը, նրանց ասելիքը ուղղված մերօրյա սերնդին:

Իսկ միջոցառման ավարտին, «Գթության Մայրեր» միջազգային միության կողմից (որի կազմի մեջ մտնում է նաեւ «Առաջին Գունդ Հայրենասիրական կազմակերպությունը) ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՒ ԳԵՒՈՐԳ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐԵՐԻՆ՝ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՒ ԼԻԼԻԹ ԵԼԳԱՐՅԱՆԻՆ, եւ եւս յոթ Հերոսկան մեր Տղաների ծնողներին հանձնվեցին Պատվոգրեր եւ մարտական խաչեր, ինչպես նաեւ թիվ 194 դպրոցի «ՀԵՐՈՍՆԵՐԸ ԱՆՄԱՀ» են խորագրով հրապարակված գիրքը, ուր ներկայացված էին մերօրյա Հերոսները, նրանց մարտական ուղին ու սխրանքը:
Նշենք, որ գրքի հրապարակումը եւս իրականացվել էր «Գթության Մայրեր» միջազգային կազմակերպության նախագահ Լիլիթ Չիբուխչյանի անմիջական ջանքերով եւ նախաձեռնությամբ:

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

May be an image of 4 մարդ

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan