Պարտադիր 12-ամյա կրթության մասին օրենքն ընդունվեց
Խորհրդարանն այսօր 85 կողմ և 0 դեմ ձայներով ընդունեց պարտադիր 12-ամյա կրթության մասին օրենքը:
Վարման կարգով ելույթ ունեցավ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, ասելով, որ իրենց որոշ մտահոգությունները փարատվել են, սակայն չի հանվել «պարտադիր» բառը, ուստի ձեռնպահ են քվեարկելու:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ թեև վստահ են, որ կառավարությունը չի կարող այս հարցը գլուխ բերել, բայց իրենց որոշ մտահոգություններ փարատվել են և կողմ են քվեարկելու:
