«Պարզ մաքսավորից բացի՝ առավել լուրջ պատժի են արժանի ՊԵԿ-ի նրա վերադասները». Նարինե Դիլբարյան
Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզ մաքսավորից բացի՝ առավել լուրջ պատժի են արժանի ՊԵԿ-ի նրա վերադասները, որոնք այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ անգամ վարչապետի այցից առաջ հարկ չեն համարել կարգի բերել իրենց աշխատանքային միջավայրը և հայոց պետականության խորհրդանիշը՝ հայկական եռագույնը, շփերթ թողել են նետված աշխատասենյակում, ուստի աշխատանքից ազատվելու դիմում գրելու վարչապետի զայրացկոտ առաջարկը վերադասներին հասցեագրելը շատ ավելի արդար կլիներ:Համակարգում պատշաճ մթնոլորտ ապահովում են ոչ թե շարքայինները, այլ ղեկավարները: Անպատշաճ աշխատանքի համար պատասխանատվությունը պետք է բաժանել համաչափ և տրամաբանական, չէ որ պարգևավճարներ ստացել ու ստանում են ըստ ընդունված աստիճանակարգության, շարքային մաքսավորին համեստ պարգևավճար, պետերին՝ խիստ ծանրակշիռ, ուրեմն պատիժն էլ ըստ այսմ»: