«Պարզաբանում՝ «Էրբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ». Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզաբանում՝ «Էրբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզոտարը ևս ՊՆ-ին չի պատկանում»:
