Պարզաբանում` ծերանոցից
Արդեն երկու օր է համացանցը ողողվել է մի հոդվածով, որում փորձել են սրիկայության աստիճանի բարոյազրկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին։
Չար լեզուներն են տարածել ապատեղակատվությունը, թե ինչ-որ մեկի մոգոնած հոդվածն է, դեռ պարզել է պետք։ Հիմա անդրադառնանք հոդվածին։
Հոդվածում նշվում էր , որ Դավիթ Հարությունյանը եվրարժեքների զոհն է դարձել եվ ծերանոց տարել մորը։ Սկզբում մայրը եղել է Նորքի երկրորդ գիշերօթիկում, իսկ մեկ տարի առաջ տեղափոխվել է առաջին գիշերօթիկ, որը գտնվում է Երևանի ծայրամասում։ Իսկ հայրը տարիներ առաջ ինքնասպան է եղել անհայտ պատճառով։
Դ ․ Հարությունյանն անդրադառնալով տարածված լուրերին ՝ արդեն իսկ հայտարարել է , որ դա ապատեղեկատվություն է , եւ որ իր մայրը չի եղել ծերանոցում, միշտ ապրել է իր առանձնատանը։Պարզելու համար, թե ինչպես են տարածված լուրերին այն ծերանոցների ղեկավարությունը, որոնց անունները նշվել էր վերոնշյալ հոդվածում, Fnews.am-ի լրագրողը կապ հաստատեց հոդվածում նշված Նորքի երկրորդ գիշերօթիկ ( 010- 65-27-21 հեռախոսահամարով) , որտեղից լրագրողի հարցին ոչ միայն բացասական պատասխան տվեցին, այլև ՝ ծիծաղեցին ։ Իսկ մյուս տուն- ինտերնատում անգամ զարմացան, որ նման հարցով ենք դիմում եւ կրկին բացասական պատասխան հնչեցրին ( 010- 72- 39 - 10) ։
Ի դեպ, Դավիթ Հարությունյանի հայրը՝ Էդոնիս Հարությունյանն էր ՝ դասախոս, կարգին հայ ու ընտանիքի լավ հայր, իսկ մայրը ՝ Լաուրա Դավթյանը, ով գերմաներենի մասնագետ է եվ երեք տղաների մայր , նույնպես հայ ավանդական ընտանիքի կին ու հարգանքի արժանի մայր է: Իսկ նրանց երեք տղաներն էլ ունեն իրավաբան – իրավագետի կրթություն։
Հեղինակ ՝ Աննա Առաքելյան Fnews.am