Պարզաբանում. չեն պատճառվել ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ
Պարզաբանում․
Հունիսի 4-ին, հրդեհ էր բռնկվել Կոմիտասում` եկեղեցու հարեւանությամբ, նոր կառուցվող բազմաբնակարան համալիրի տանիքում՝ ( մոտ 20 քմ) ոչ բնակելի հատվածում:
Տեղեկացնենք, որ բռնկված հրդեհի պատճառով, այրվել էր տանիքում աշխատակիցների կողմից անզգուշությամբ լցված փայտերը, ըստ էության չպատճառելով ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ:
Եւ քանի որ նորակառույց բազմաբնակարան շենքի հրդեհային անվտանգության եւ քաղաքաշինական հարմարավետության բոլոր նորմերը համապատասխանում էին անհրաժեշտ պահանջներին եւ չափանիշներին, փրկարար ծառայության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, րոպեների ընթացքում հրդեհը մարվել է: Այս պահի դրությամբ, բոլոր խոչընդոտները հաղթահարված են, իսկ շինհրապարակում շարունակվում են շինարարական աշխատանքները:
Հ.Գ
Մենք ինքներս եւս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան կարեւոր է, «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության» շինարարական նորմերի պահպանումը, եւ նմանօրինակ դեպքերի ժամանակ ռիսկերի մինիմալացումն ու չեզոքացումը:
«Արմ Կոնստրակտ» ընկերության
կոմերցիոն տնօրեն՝ Մ.Գալոյան