Պարզաբանում ՊՆ-ից
ՀՀ ՊՆ–ն արձագանքել է գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանին պաշտպանության նախարարի խորհրդական նշանակելու լուրին` նշելով, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հավելում են, որ պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը: