ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ թերթերից մեկում տպագրված հոդվածի վերաբերյալ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Հարգելի´ խմբագրակազմ, թերթերից մեկում տպագրված և տարբեր լրատվական կայքերում տեղ գտած Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների մասին համապատասխան հրապարակման վերաբերյալ պարզաբանում ենք. «ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները պետք չէ վերագրել ներկայիս Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանին կամ որևէ անձի: Կոտայքի մարզի Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հայտնաբերված խախտումներն ու թերացումները պայմանավորված են բացառապես հիշյալ գործակալություների աշխատակազմերի գործունեությամբ»:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
