ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԹՍ-Ն ՀՀ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՄՏԵԼ. ՌԱԶՄԻՆՖՈ
Ռազմինֆո լրատվականը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի ընթերցողներ և լրատվամիջոցների մեր գործընկերներ, թուրքական ԱԹՍ-ի մասին տեղեկությունում մեր անգլերեն թվիթերում թարգմանչական սխալի ու անհաջող ձևակերպման պատճառով տպավորություն է ստեղծվել, թե այդ ԱԹՍ-ն մտել է ՀՀ տարածք։
Իրականում այն ՀՀ սահմանի երկայնքով շրջանաձև թռիչքներ է կատարել, ըստ ամենայնի, հետախուզական տվյալներ հավաքելով, սակայն ՀՀ տարածք չի մտել։ Ներողություն ենք խնդրում, եթե որևէ մեկին ապակողմնորոշել ենք»։